Միջազգային - Նիկարագուայում ընդդիմադիր առաջնորդին 216 տարվա ազատազրկման են դատապարտել

Նիկարագուայում դատարանը ընդդիմադիր առաջնորդ Մեդարդո Մայրենային, որը 2018 թվականին  մասնակցել է հակակառավարական բողոքի ակցիաներին, դատապարտել են 216 տարվա եւ 3 ամսվա ազատազրկման, գրում է Nuevo Diari-ն:

Մայրենան գյուղացիական շարժման առաջնորդ է, որը դեմ է Նիկարագուայում անդրօվկիանոսյան ջրանցքի կառացմանը եւ պայքարում է գյուղացիների հողերի պահպանման համար:

Հաղորդվում է, որ դատավճիռը երկուշաբթի փակ դռների հետեւում հրապարակել է դատավոր Էդգարդ Ալտամիրանո Լոպեսը: Դատավճիռը հրապարակվել է մի շարք մեղադրանքների հիման վրա,այդ թվում ահաբեկչության եւ սպանությունների կազմակերպման:

Բացի դրանից, դատապարտվել են նաեւ երկու այլ ընդդիմադիրներ՝ Պեդրո Մենան եւ Լուիս Օռլանդո Իկաբալսետան: Նրանք համապատասխանաբար 210 եւ 159 տարվա ազատազրկման են դատապարտվել:

Ընդ որում հրատարակությունը նշում է, որ դատապարտվածներից յուրաքաչյուրը 30 տարի բանտարկված կմնա, քանի որ տվյալ ժամկետը Նիկարագույի օրենքներով առավելագույնն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ