Սպորտ - Իսպանիայի Սուպերգավաթը կվիճարկի 4 թիմ, երկրից դուրս

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է արմատապես փոխել երկրի Սուպերգավաթի անցկացման ձեւաչափը: Հաջորդ ամռանը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը կանցկացվի երկրից դուրս: Կմասնակի չորս թիմ, հաղորդում է Marca-ն: Այդ մասին հայտնել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը, որը նախկինում դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ում Իսպանիայի առաջնության «Ժիրոնա» - «Բարսելոնա» հանդիպման անցկացմանը:

Հիշեցնենք, որ անցած ամռանը Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումն անցկացվեց Մարոկկոյում: «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Սեւիլիային»: Նախկինում Իսպանիայի Սուպերգավաթն անցկացվում էր երկու խաղով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ