Միջազգային - ԵՄ-ն չի միջամտի Եվրոպա ԻՊ գրոհայինների վերադարձի մասին բանավեճերին

Եվրամիությունը մտադրություն չունի միջամտելու Եվրոպա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերի գրոհայինների հնարավոր վերադարձի մասին բանավեճերին, Augsburger Allgemeinen պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ջուլիան Քինգը:

Քինգի խոսքով՝ «վերջնական որոշումը՝ անհրաժե՞շտ է քաղաքացուն հետ ընդունել, թե՞ ոչ, ԵՄ անդամ համապատասխան պետությունների պատասխանատվության ոլորտում է»: «Սակայն մենք պատրաստ ենք աջակցելու ինչպես եվրոպական, այնպես էլ գլոբալ տարածքում արտասահմանցի գրոհային ահաբեկիչների խնդրի լուծման ջանքերին»,- շեշտել է եվրահանձնակատարը: 

ԻՊ նախկին գրոհայինների գաղտնի վերադարձը խոչընդոտելու համար անհրաժեշտ է ԵՄ արտաքին սահմանների ուժեղացված պահպանություն, հիշեցրել է Ջուլիան Քինգը:

Ավելի վաղ՝ փետրվարի 17-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր Եվրոպայում Վաշինգտոնի գործընկերներին՝ խնդրելով ընդունել ԻՊ 800-ից ավելի գրոհայինների, որոնց ամերիկացիները գերեվարել են Սիրիայում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ