Քաղաքական - Երեք խմբակցութուն ունեցող ԱԺ-ում խմբակցութունը պետք է ունենա լիազորություններ. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը համոզված է, որ երեք խմբակցութուն ունեցող խորհդրարանում խմբակցութունը պետք է ունենա լիազորություններ: Այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս մասին իր առաջարկությամբ գրությունն արդեն պատրաստ է, պաշտոնապես այն ուղարկվել է ԲՀԿ-ին, «Իմ քայլին» եւ ԱԺ նախագահին. «Խմբակցություններն այսօր իրավունք չունեն զուտ խմբակցության կազմով պաշտոնապես դիմել Սահմանադրական դատարան, որեւէ օրենքի, նորմի սահմանադրականությունը վիճարկելու հարցով, իրավունք չունեն առաջադրելու հանրապետության նախագահի թեկնածու, իրավունք չունեն նախաձեռնելու եւ ստեղծելու քննիչ հանձնաժողով եւ այլ հրատապ հարցեր»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքով, ուղղակի աբսուրդ է, որ երկրի թիվ մեկ պաշտոնյային ֆրակցիայով կարող են առաջադրել որպես թեկնածու, բայց հանրապետության նախագահին, որը գործադիր իշխանության ղեկավարը չէ, չեն կարող առաջադրել:

«Ամեն մի նախաձեռնության համար պետք է գնանք, ստորագրություն հավաքենք, դա աբսուրդ է մանավանդ այն իրավիճակում, որ մենք ունենք 3 խմբակցություն»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝երկրում դրված է խեղաթյուրված խորհրդարանական համակարգ, որը դեռեւս չի սկսել գործել եւ քանի դեռ չի վերափոխվել այդ համակարգը, մենք դեռեւս վարչապետական համակարգի մեջ ենք:

Նա ասաց նաեւ, որ այժմ առաջարկվող փաթեթը ինքը կազմել էր դեռեւս «Ելք» դաշինքի օրոք, սակայն չեն հասցրել այն առաջարկել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ