Միջազգային - Պեսկովը պատմել է Պուտինի եւ Էրդողանի հարաբերությունների մասին. նրանք շատ լավ են հասկանում իրար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահում է Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իհարկե: Նրանք շատ լավ հասկանում են իրար», -ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Էրդողանը պատկանում է այն առաջնորդների թվին, որոնց Պուտինն ամենից շատ է վստահում:

Անցյալ տարվա օգոստոսին ՌԴ նախագահն ասաել էր, որ ՌԴ եւ Թուրքիայի հարաբերությունները ավելի բովանդակային բնույթ են կրում, խորը համագործակցություն  է իրականացվում Սիրիայի ճգնաժամը լուծելու հարցում եւ նշել, որ պարբերաբար շփումներ  է ունենում Էրդողանի հետ: Անցյալ շաբաթ Պուտինը եւ Թուրքիայի առաջնորդը հանդիպել էին Սոչիում, որտեղ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ սիրիական կարգավորմանը նպաստող  Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների 4-րդ եռակողմ հանդիպումն էին անցկացրել; Կայացել էր նաեւ Պուտինի եւ Էրդողանի երկկողմ հանդիպումը:

Հունվարին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի փոխնախարար Ահմետ Խալուկ Դուրսունը հաղորդել էր, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները կարող են մասնակցել Մոսկվայում ապրիլի 8-ին Մեծ թատրոնում Թուրքիայի եւ Մոսկվայի մշակույթի հատվող  տարվա բացմանը:

Ընթացիկ տարին հայտարարվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության հատվող տարի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ