Ժամանց և շոու բիզնես - Porsche-ի համար նշանակալի երեք սպորտային մեքենաներ աճուրդի կհանվեն

Կալիֆոռնիական Gooding & Company աճուրդի տունը մարտին աճուրդի կհանի Porsche-ի մրցարշավային պատմության մեջ ամենահաջողակ սպորտային երեք մեքենաները։ Գլխավոր լոտը կդառնա 935-ի ուշ թողարկված օրինակը, որը 3 մլն դոլար է գնահատված՝ հայտնում է Motor-ը։

1979թ․ Porsche-ը ստեղծել է 935-ի ընդամենը յոթ օրինակ։ Լոտերի ցուցակում նշված ավտոմեքենան պատվիրվել էր Los Angeles Times-ի հրատարակիչ Օտիս Չանդլերի կողմից եւ ներկվել էր գույների այն համադրությամբ, ինչ որ իրեն պատկանող 917/30-ն էր։ Այժմյան սեփականատերը գերմանական ապրանքանիշի ավտոմեքենաների հայտնի հավաքող է, ով վերանորոգել է ավտոմեքենան եւ մի փոքր թարմացրել դրա արտաքին տեսքը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ