Սպորտ - Իտալիայի C Սերիայում հանդիպումն ավարտվել է 20:0 հաշվով. թիմերից մեկը խաղացել է 7 ֆուտբոլիստով

Իտալիայի C Սերիայում «Կունեոն» հաղթել է «Պրո Պյաչենցային» 20:0 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հիշամ Կանիսը՝ դառնալով 6 գոլի հեղինակ: «Պրո Պյաչենցան» խաղը սկսել է 7 ֆուտբոլիստով: Խաղացողներից մեկն էլ մոռացել էր անձնագիրը և մասնակցել է հանդիպմանն այն ժամանակ, երբ նրա հայրը բերել է փաստաթղթերը:

«Պրո Պյաչենցան» անչափ լուրջ խնդիրներ ունի: Թիմը չունի գլխավոր մարզիչ, այդ պատճառով 19-ամյա ֆուտբոլիստներից մեկը գրանցված է որպես մարզիչ: Թիմի բոլոր ֆուտբոլիստները հեռացել են ակումբից ազատ գործակալի կարգավիճակով, այդ պատճառով ակումբը մրցաշրջանն անցկացնում է երիտասարդ խաղացողներով:

Նախորդ երեք խաղերին թիմը չի մասնակցել՝ կրելով տեխնիկական պարտություն: Ըստ կանոնակարգի, եթե ակումբն այսօր էլ հանդիպում չանցկացներ, ապա կհեռացվեր առաջնությունից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ