Տարածաշրջան - Սահակաշվիլին գենետիկ թեստ է անցել

«Իմ մեջ չկա ոչ վրացական գեթ մեկ կաթիլ արյուն։ ԱՄՆ-ում անցա գենետիկ թեստ՝ պարզվեց, որ գրեթե 99%-ով վրացի եմ և 1%-ով հույն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա կարծիքով՝ այս թեստը ճշգրիտ որոշում է նախնիների ծագումը՝ գոնե վերջին հազար տարվա ընթացքում:

«Պարզվեց, որ իմ նախնիները դարեր շարունակ վրացիներից բացի ոչ մեկի հետ չեն ամուսնացել: Ես առաջինը խախտեցի այդ ավանդույթը` եվրոպացու հետ ամուսնանալով»,- գրել է Սաակաշվիլին:

Միևնույն ժամանակ, ասել է, որ հարգում է բոլոր հարևաններին և սիրում է Վրաստանի ցանկացած հայրենասերի՝ անկախ էթնիկ ծագման:

«Բայց հիմա թող գենետիկ փորձարկում անցնեն այն մարդիկ, ովքեր մշտապես ինձ կցում էին այլ էթնոսի ու հետո թող վիճարկեն ճշգրիտ գենետիկական գիտությունը»,- գրել է Սաակաշվիլին:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ