Միջազգային - Մեծ Բրիտանան ՌԴ-ի պատճառով կմեծացնի ռազմական ներկայությունն Արկտիկայում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ թագավորության զինված ուժերը կմեծացնեն իրենց ներկայությունն Արկտիկայում՝ ապահովելու ՆԱՏՕ-ի հյուսիսային ճակատի պաշտպանությունը Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։


Նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել Նորվեգիայի Բարդուֆոս բազայում բրիտանական ծովային հետևակի ստորաբաժանում կատարած այցի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիան մշակել է Արկտիկայում ռազմական ներկայության մեծացման 10-ամյա պլան։ Համաձայն դրա՝ ամեն տարի տարածաշրջանում մինչև հազար բրիտանացի ծովահետևակայիններ ուսուցում կանցնեն։ Արկտիկայի օդային տարածքում կպարեկեն նաև Boeing P-8 Poseidon հականավային ինքնաթիները՝ ռուսական սուզանավերի ակտիվության զսպման համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ