Միջազգային - Կամչատկայի ափերին մեկ օրում տասից ավելի երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոլոգները Կամչատկայի ափերին մեկ օրում տասից ավելի երկրաշարժ են գրանցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԳԱ Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից:

Նշվում է, որ սեյսմիկ իրադարձությունները գրանցվել են գրեթե նույն շրջանում: Դրանք բոլորը չեն զգացվել:


«Անցած օրվա ընթացքում Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում գրանցվել է ավելի քան 10 երկրաշարժ, դրանցից ամենազգալիի մագնիտուդը կազմել է 4,6: Այս սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել երկուշաբթի: Էպիկենտրոնը գտնվել է Կրոնոցկու ծոցի դիմաց՝ 40 կմ խորությամբ, Կամչատկայի Պետրոպավլովսկից 230 կմ արեւելք»,- ասել է ծառայության աշխատակիցը:

Նա հավելել է, որ երկրաշարժի էնեգետիկ կարգը կազմել է 10,7

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ