Քաղաքական - Դավիթ Տոնոյանն ԱՄԷ-ում քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։


Այս մասին facebook-ի գրառմամբ հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ։


Էմիրաթական կողմի հետ քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի, հարաբերությունների իրավապայմանագրային հարցերը։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ