Տարածաշրջան - Թուրքիայի ափերի մոտ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Էգեյան ծովի ջրերում՝ Թուրքիայի ափերի մոտ, գրանցվել է 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է թուրքական artigercek.com կայքը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է թուրքական Այդըն նահանգից շուրջ 
16.9 կմ հեռավորության վրա, երկրաշարժից հետո նույն տեղանքում գրանցվել է երեք հետցնցում:

Շաբաթներ առաջ Թուրքիայի հարավ-արևմտյան մեկ այլ՝ Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:

 Գրեթե նույն ժամանակահատվածում երկրաշարժ էր գրանցվել նաև Իզմիր նահանգում՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ