Ժամանց և շոու բիզնես - ԱՄՆ-ում պատրաստվում են Մեգան Մարքլի մասնակցությամբ սկանդալային ֆիլմ մեծ էկրաններ հանել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու կոչումը, ստիպված է եղել հրաժեշտ տալ դերասանուհու կարիերային թագավորական ընտանիքի անդամ դառնալու համար:

Ու թեև այժմ դքսուհին բազմաթիվ առաջարկներ է ստանում, երբ նրան թեկուզ միայն էպիզոդտիկ դերի համար առաջարկում են աստղաբաշխական գումարներ, ստիպված է հրաժարվել դրանցից:

Ինչպես գրում է The Hollywood Reporter, կինոարտադրողները գտել են Մարքլի անվան շուրջ մեծ գումարներ վաստակելու այլ տարբերակ. այժմ ԱՄՆ-ում պատրաստվում են էկրաններ բարձրացնել արքայազնի կնոջ մասնակցությամբ ամերիկյան ֆիլմ, որում նա նկարահանվել է դեռ 2011 թվականին:

«Ձեռնարկ աղջիկների և տղաների համար. ինչպես վայր գլորվել» ֆիլմում, որը պատմում է ամերիկյան երիտասարդության անհոգ ու զվարթ կյանքի մասին, Մարքլը կատարել է գլխավոր հերոսուհու դերը. աղջիկ, որը շատ է սիրում աղմկահարույց զվարճանքներ:

Նշվում է, որ ընկերությունը, որին պատկանում են ֆիլմի հեղինակային իրավունքները, երկար տարիներ անց որոշել է կրկին թողարկել այն՝ բացի հեռուստաալիքներից ցույց տալով ֆիլմը նաև մեծ էկրաններին:

Մեգան Մարքլը մինչ ամուսնությունը հասցրել է նկարահանվել 25 ֆիլմերում:

Արամ MP3-ը կլինի Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավարը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ