Միջազգային - Մոսկվայում մասսայական ծեծկռտուքի հետևանքով երկու մարդ է մահացել

Մոսկվայում փողոցային ծեծկռտուքի հետևանքով 2 մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր, Վոլգոգրադյան պողոտայի վրա:

Մասսայական ծեծկռտուքը սկսվել է կենցաղային վեճից: Ավտոլվացման կետի աշխատակիցներից մեկը հայհոյել է գործընկերոջ եղբորը: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Աշխատակիցները երկու խմբերի են բաժանվել, գործի են դրվել մուրճեր, շղթաներ, բահեր, երկաթյա այլ գործիքներ: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը մահացել է տեղում, ևս մեկը՝ հիվանդանոցում: Մի մարդ էլ գտնվում է ծանր վիճակում: Հարուցվել է քրեական գործ:

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցներն Ուզբեկստանի քաղաքացիներ են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ