Միջազգային - Լիբիայում նավթամշակման գործարանում աշխատող թունիսցի բանվորների խումբ է առեւանգվել

Զինյալները Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում նավթամշակման գործարանում աշխատող թունիսցի բանվորների խումբ են առեւանգել՝ հայտնում է AFP-ն։

Առեւանգողները նրանց վերադարձնելու դիմաց պահանջել են ազատել Թունիսում կալանավորված իրենց զինակցին։

Թունիսի ԱԳ նախարարը, այս միջադեպի հետ կապված, բանակցություններ է վարել իր լիբիացի գործընկերոջ հետ՝ պահանջելով ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը եւ շուտափույթ վերադարձը։

Թունիսը 2018թ․ կրկին իր հյուպատոսությունն է բացել Լիբիայում՝ երեք տարվա ընդմիջումից հետո։ Այն ժամանակ 10 թունիսցի դիվանագետների առեւանգման պատճառով դադարեցրել էր այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ