Քաղաքական - Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ

Մյունխենում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության ծավալումը՝ գոհունակությամբ նշելով, որ այն նշանավորվում է երկու երկրների միջև բարձր մակարդակներում տեղի ունեցող պարբերական շփումներով և փոխայցելություններով:

Կողմերը համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների ավանդաբար բարեկամական կապերի գործում մեծ ներդրում ունի Ֆրանսիայի հայկական համայնքը՝ որպես Հայաստանը և Ֆրանսիան իրար կապող յուրօրինակ կամուրջ:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության հարաբերություններին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականը կարևորել էին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ անդամ պետությունների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ