Կրթություն - Գոյություն ունեցող մարտահրավերների նկատմամբ առողջ դատող ուսանողություն ունենք. Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում խոսել է Հրանտ Բագրատյանի հետ համատեղ ուսանողական ֆորումին մասնակցության ու արդյունքում ստացած տպավորությունների մասին:


«Օգտվելով Երևանում գտնվելու հնարավորությունից և նախապես տված խոստումիս համաձայն՝ երեկ երեկոյան իմ կողմից շատ հարգելի, վաղեմի ընկեր և բարեկամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ այցելել ենք Ծաղկաձոր և ուսանողական ֆորումի շրջանակում հանդիպել Արցախի բուհերից շուրջ 50 ուսանողների և դասախոսների հետ, որոնց հիմնական մասը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից ( Shushi University of Technology ):

Կարծում եմ՝ արդյունավետ և հետաքրքիր հանդիպում ենք անցկացրել: Լսարանի ուշադրությանն ենք ներկայացրել տնտեսության զարգացման ուղղությամբ մեր հիմնական հնարավորությունները՝ մանրամասնելով եղած առանձնահատկություններն ու խնդիրները: Հատկապես կարևորել ենք, որ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական մոդելն այնպես, որ դրանում ներգրավված յուրաքանչյուր դերակատար, անկախ ներդրման չափից ու ծավալից, անմիջականորեն և կենսականորեն շահագրգռված լինի երկրի տնտեսական զարգացմամբ:

Ցանկանում եմ արձանագրել, որ գոյություն ունեցող մարտահրավերների նկատմամբ առողջ դատող և շրջահայաց ուսանողություն ունենք: Եվ այդ ամենում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք նրանց կողմից հնչեցված բազմաթիվ հարցադրումներից և տարբեր խնդիրների շուրջ ծավալած քննարկումներից: Հավատացնում եմ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իմ ունեցած հանդիպման ընթացքում ստացած դրական տպավորություններից հետո ոչ պակաս ոգևորություն ապրեցի»,- մասնավորապես գրել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ