Քաղաքական - ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանում ԵՏՄ-ի հարցերով հանձնաժողովի ստեղծումը

Իմ այցը Երևան զուտ աշխատանքային բնույթ է կրում և պայմանավորված է Հայաստանի խորհրդարանում Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմամբ: Փետրվարի 15-ին Երևանում լրագորղների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ, «ԿՊՌՖ»-ից պատմագավոր Լեոնիդ Կալաշնիկովը:

Նրա խոսքով՝ մամուլում տարբեր հայտարարությունները և հրապարակումներն այն մասին, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է անջատվել Եվրասիական միությունից, և որ հանրապետությունում կատարված իրադարձությունները, վաղ թե ուշ կհանգեցնեն դրան, միայն խորացնում են իրավիճակը: Եվ այս իրավիճակում Հայաստանի խորհրդարանը ճիշտ ուղղությամբ որոշակի քայլ կատարեց»:

«Հայաստանում այս խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը ինձ շատ ուրախացնում է: Խորհրդարանում հասկանում են, որ Հայաստանին շատ բան է կապում Եվրասիական միության հետ, և մենք ունենք շատ սերտ կապեր, որոնք շատ ուժեղ տնտեսական ազդեցություն ունեն: Դա տեսանելի է թվերով: Սրանք այն պատճառներն են, որոնց համար մենք եկել ենք», - ընդգծեց Կալաշնիկովը:

Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ շատ գաղափարներ արդեն իրականացվել են: ՌԴ խորհրդարանի պատգամավորը նաև հավելեց, որ նրանք ցանկանում էին Հայաստանի խորհրդարանի նոր պատգամավորների եւ խմբակցությունների ղեկավարների «աչքերի մեջ նայել», ինչպես նաեւ նրանց հրավիրել ռուսական կողմից հայտարարված իրադարձություններին: Լեոնիդ Կալաշնիկովը տեղեկացրեց, որ ամռանը Մոսկվայում տեղի կունենա երկրորդ միջազգային խորհրդարանական համաժողովը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ