Քաղաքական - Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը մասնակցել է լսողության խնդիրներ ունեցողների իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը փետրվարի 14-ին մասնակցել է «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպված լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ պետական լիազոր մարմինների եւ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Քննարկման ընթացքում Ա. Բեգլարյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող նշյալ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ հաջողությունների ու խնդիրների՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ապահովելու բարենպաստ պայմաններ հասարակության տվյալ խմբի իրավահավասար կենսագործունեության համար: Նա շեշտադրել է, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, զբաղվածության, հաղորդակցության, մասնակցայնության եւ մի շարք այլ իրավունքների պատշաճ ապահովման անհրաժեշտությունը:

Հանդիպման վերջում Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել հետեւողականորեն ուշադիր լինել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրների նկատմամբ եւ նպաստել դրանց համակարգային լուծմանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ