Քաղաքական - «Հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը». Փաշինյանը թվարկեց 15 քայլեր

Կարող ենք արձանագրել, որ հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձեւը, կոնցեպտը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը:

«Իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել այդ ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից»,-ասաց նա:

Վարչապետը թվարկեց մի քանի ուղղություններ, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատի.

«1.Վերանայել մինչեւ այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանց ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում:

2.կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում ջրի, գազի, էլէկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով,

3.Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը,

4.Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի շրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի սոցիալական կամ ընտանեկան նպաստից:

5.հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր աշխատատեղերը, աշխատավարձով, հասցեով, ընկերություններով,

6.արագ բացահայտել այն մարդկանց, որոնք ամսական 100հազար դրամ եւ ավելի վարկեր են սպասարկում եւ միաժամանակ օգտվում են նպաստի համակարգից,

7. բանկային տոկոսադրույքի նվազեցման խնդիրը պահել օրակարգում եւ ռազմավարություն մշակել:

8.Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել,

9.Մեծ թափոն սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը,

10.ակտիվցնել ու զարգացնել այն բոլոր այն ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է: Այս նպատակով համատեղ ծրչագրեր իրականացնել հանրային եւ այլ հեռուստաընկերությունների հետ,

11. ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման ու ակտիվացման գործում,

12.կաթիլային ոռոգման, հակակրկտային ցանցերի եւ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողւոյթմաբ իրականանան,

13. ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության նախագծերի գույքագրում իրականացնել եւ նոր նախագծեր նախաձեռնել, զուգահեռաբար բանակցելով դոնոր կազմակերպությունների հետ,

14.Մսի եւ մսամթերքի արտահանման մեխանիմզների գոյւքագրում իրականացնել եւ աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը,

15.պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ եւ նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ