Կրթություն - Դպրոցներից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր. ԿԳՆ

Դպրոցներից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳ նախարարությունը:

Հաղորդագրության մեջ ասվում .

«Մի քանի օր է, ինչ մամուլում եւ սոցցանցերում հայտնվել են տեղեկություններ այն մասին, թե պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը։ Տեղեկացնենք, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կրթության ոլոտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով:

Ներկայում հանրապետությունում գործող ավելի քան 1400 պետական հանրակրթական դպրոցներից եւ նախնական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր, ինչը պայմանավորված է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների՝ գանձապետական համակարգի անցման գործընթացում ի հայտ եկած տեխնիկական որոշ խնդիրներով, որոնք օպերատիվ կերպով լուծվում են:

Հավելենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում եւ աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչեւ հաջորդ ամսվա 15-ը»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ