Քաղաքական - Ես ծերից ծեր էդ ճանապարհն անցել եմ ու աղքատությունը հաղթահարել եմ. Փաշինյանը հիշեց իր ուսանողական անցյալը

Ես ասում եմ՝ աղքատությունը մարդկանց գլուխներում է, իսկ ոմանց լրատվամիջոցներում դա դառնում է այսպիսի վերնագիր՝ եթե աղքատ ես, մեղավոր ես: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասում եմ՝ աղքատությունը մեր գլուխներում է: Ես սա ասում եմ որպես մի մարդ, ով ամբողջ ճամփեն ծերից ծեր անցել է: Սա ասում է մի մարդ, որը 1991 թվականին, երբ ԵՊՀ ուսանողը է դարձել, իր ընտանիքն ի վիճակի չի եղել իր ուսման վարձը վճարի: Ես, այո, ասում եմ, որ աղքատությունը մեր գլուխներում է եւ սա ասում եմ մի մարդ, ով իր գլխում հաղթահարել եմ դա: Ես հասկացել եմ, թե ինչ է նշանակում քաղաքացի»,-ընդգծեց Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ