Միջազգային - ԱՄՆ-ը հայտնել է, թե որ դեպքում կչեղարկի ՌԴ հանդեպ պատժամիջոցները

ԱՄՆ-ը մտադիր է պահպանել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները այնքան ժամանակ, մինչև Դոնբասն ու Ղրիմը նորից չանցնեն Ուկրաինայի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչներից Ջոնաթան Կոենը:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները հայտարարել էին ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների անարդյունավետության մասին: Ըստ կոնգրեսականների` ՌԴ-ն նվազեցրել է կախվածությունը Արևմուտքից և հիմա ակտիվ հարաբերություններ է կառուցում Չինաստանի, Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի հետ:

Հիշեցնենք նաև, որ Ղրիմը մտավ ՌԴ կազմի մեջ 2014-ին Ուկրաինայում հեղաշրջում իրականացնելուց և Ղրիմում հանրաքվե անցկացնելուց հետո: Ղրիմի բնակչության 96,77%-ը կողմ արտահայտվեց ՌԴ-ին միացմանը: Կիևը չի ընդունել հանրաքվեի արդյունքները և մինչև հիմա շարունակում է Ղրիմը համարել ուկրաինական տարածք:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ