Քաղաքական - Կառավարությունը պատրաստակամ է մյուս խմբակցությունների գրավոր առաջարկությունները քննարկել. ԱԺ նախագահը փոխանցեց վարչապետի խոսքը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Կառավարության ծրագրի քննարկմանը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պատրաստակամ են մյուս խմբակցությունների գրավոր առաջարկությունները քննարկել:

«Քանի որ բոլոր խմբակցությունների կողմից առաջարկությունների մասին խոսք եղավ, կառավարությունը պատրաստակամ է քննարկել խմբակցությունների բոլոր գրավոր առաջարկները»,-ասաց նա և նշեց, որ Կառավարությունը խնդրում է, որ այդ առաջարկները պատգամավորները ձևակերպեն և հանձնեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Նշենք, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ առաջին անգամ է, որ կառավարությունը նախապես ծրագիրը չի քննարկում խմբակցությունների հետ, և նա առանց խորհրդարանական ուժերի հետ նախապես կառավարության ծրագիրը քննարկելու ԱԺ ներկայացնելն անհարգալից վերաբերմունք էր համարել խորհրդարանական ուժերի նկատմամբ:

ԲՀԿ խմբակցությունից ևս պահանջում էին իրենց առաջարկները հաշվի առնել, հակառակ դեպքում դեմ կքվեարկեն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ