Քաղաքական - Արման Օհանյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արման Օհանյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-9-Ո-36 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ