Միջազգային - Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թիվն անցել է 300-ը

2019 թվականին ավելի քան 300 թեկնածու է հավակնում Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի նոբելյանական կոմիտեն։

Կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ներկայացված 304 թեկնածուներից 219-ը ֆիզիկական անձինք են, մնացած 85-ը՝ կազմակերպություններ։

Այս տարի գրանցվել են բավականին մեծ թվով թեկնածուներ, սակայն թեկնածուների թվով ռեկորդային է համարվում 2016 թվականը․ այդ ժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի է հավակնել 376 թեկնածու։

Թեկնածուներն առաջադրվում են մինչև փետրվարի 1-ը, այնուհետև մարտ-ապրիլ ամիսներին կոմիտեն ձևավորում է համառոտ ցուցակ՝ թեկնածուների աշխատանքների հիման վրա։ Հաղթողի անունը հայտարարվում է հոկտեմբերին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ