Հասարակություն - «Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումի հարցը պետք է լուծվի. Անի Խաչատրյանը հարցը բարձրացրել է ավագանու նիստում

Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 12-ի նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը բարձրացրեց «Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումի խնդրի մասին` նշելով որ այնտեղ բնակվում են տուն չունեցող անձինք:

«Բնակիչներից ահազանգեր կան, որ այդ անտուն մարդիկ հարձակվում են դպրոցից եկող երեխաների և մարդկանց վրա, սանիտարահիգիենիկ պայմանները չհաշված: Քաղաքացիները դիմել են թաղապետարան, նրանց ուղղորդել են քաղաքապետրան»,- ասաց Անի Խաչատրյանը և երկու հարց ուղղեց:

 

Հարցերից մեկն ուղղված էր ավագանու անդամներին, ուստի կանոնակարգով հարցեր պետք է ուղղել ոչ թե ավագանու անդամներին, այլ համայնքների ղեկավարներին ու վարչության պետերին, ում հետ պարբերաբար կազմակերպվում է հարց ու պատասխանի հնարավորություն:

Անի Խաչատրյանը հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցությունի Լևոն Զաքարյանին` առաջարկելով համատեղ հանդես գալ Լենինգրադյան փողոցի անվանափոխության նախագծով:

«Լևոն Զաքարյանը 8000 ստորագրություն հավաքագրող նախաձեռնող խմբից էր, ուստի առաջարկում եմ համատեղ հանդես գալ: Հարց եմ ուղղում նաև «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Գալջյանին: Նախատեսում է արդյո՞ք մոտ ապագայում բերել Միկոյան փողոցը Հրանտ Դինքի անունով անվանափոխելու նախագիծը: Ինձ դուր է եկել այդ նախագիծը՝ ազգի դավաճանի, դահիճի անունը փոխարինվում է զոհի անունով: Եթե նախագիծը չի բերելու, երկու նախաձեռնություններն էլ ինքս եմ բերելու»,- ասաց Անի Խաչատրյանը:

 

Այս հարցերի պատասխանը Անի Խաչատրյանը կստանա հետո՝ ավագանու անդամներից: Ավագանու անդամը նաև հարց ուղղեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:

««Կանաչապատում» ՓԲԸ Նոր նորք վարչական շրջանից ունեմ ահազանգ, որ աշխատակիցները մինչ օրս աշխատավարձ չեն ստացել, և 8000 քմ ծաղկային և վարչության գոտին կրճատվում է՝ դառնում է 3: Ի՞նչ սկզբունքով է կրճատվում»,- հարցրեց Անի Խաչատրյանը:

Հարցին պատասխանեց վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ