Մշակույթ - Հայկական պարախումբը փոխում է աշխարհի վերաբերմունքը հաշմանդամների հանդեպ. BBC-ի տեսանյութը

BBC-ն տեսանյութ է հրապարակել հայկական պարախմբի մասին՝ նշելով, որ խումբը փոխում է հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ աշխարհի վերաբերմունքը:


Տեսանյութում նշվում է, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց 92%-ը գործազուրկ է: Հաշմանդամ և ոչ հաշմանդամ պարողներից կազմված այս խումբը հույս ունի հնարավորություն տալ Հայաստանում ապրող հաշմանդամներին և փոխել նրանց մասին կարծիքը:

«Դժվարություններ կային, բայց հիմա էլ չկան: Էդ ամեն ինչն անցել է: Հիմա էլ չկա ընդհանրապես: Ինձ համար ամենադժվարը բեմ բարձրանալն էր: Բայց հետո կամաց-կամաց ամեն ինչին ընտելացա: Շատ հավես է անցնում այստեղ ամեն ինչ: Փոփոխություն շատ կա: Առաջվա համեմատ հիմիկվա փոփոխություններն ահավոր շատ են, հատկապես շփման առումով», – պատմում է խմբի անդամ Մանուկը:

Մանուկը տառապում է ողնաշարային հիվանդություններով: Պարով զբաղվելուց հետո Մանուկի շարժունակությունը մեծապես աճել է:

Խումբը ճանապարհորդում է տարբեր երկրներով՝ հույս ունենալով հնարավորություն տալ հաշմանդամներին և փոխել նրանց հանդեպ վերաբերմունքն ամբողջ աշխարհում:

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր

Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ