Մամուլ - Քոչարյանն ու Սարգսյանը ՌԴ-ում իրենց կապերն օգտագործում են Փաշինյանի դեմ խնդիրներ ստեղծելու համար․ ռուս քաղաքագետ

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ ՀՀ նախկին իշխանությունները, օգտագործելով իրենց կապերը, փորձում են Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ ստեղծել: «Խնդիրներ կան, օրինակ, նախկին իշխանությունների այն ներկայացուցիչների հետ, ովքեր ունեն իրենց կապերը ՌԴ-ում և ակտիվորեն աշխատում էին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ»,- ասել է նա:

Մեր հարցին, թե ում նկատի ունեք, ռուս քաղաքագետը պարզաբանել է. «Ես նկատի ունեմ ՀՀ նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. հենց նրանք են փորձում այդ կապերն օգտագործել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:

Խնդիրներ, իհարկե, կարող են առաջանալ` նաև այլ պետությունների հարաբերությունների հետ կապված»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ