Քաղաքական - «Բանտարկյալից՝ վարչապետ». The Christian Science Monitor-ը հոդված է հրապարակել Փաշինյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է The Christian Science Monitor շաբաթաթերթի շապիկին: Հոդվածի հեղինակն այն վերնագրել է այսպես. «Բանտարկյալից՝ վարչապետ»:

Հեղինակը գրում է, որ ՀՀ վարչապետն անսահման խարիզմայի տեր մարդ է: Նա ընդգծում է, որ Փաշինյանը միասնականություն ստեղծելու շնորհիվ է կարողացել հասնել ամենին:

«Պարզ ասած, հանրահավաքների ընթացքում նա կարողացել է քաղաքացիների մեծ զանգված հավաքել՝ երկիրը պաշտպանելով միակուսակցական պետություն դառնալուց»:

Հոդվածը նաև անդրադառնում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին` նշելով, որ այդ զարգացումների հետևանքով մայրաքաղաքում 10 մարդ զոհվեց: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ակտիվ քաղաքական գործիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, հետապնդման ենթարկվեցին: Նա ստիպված եղավ 2 տարի անցկացնել բանտում:

Պարբերականն անդրադարձ է կատարում նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, երբ Նիկոլ Փաշինյանը, սկսելով քայլերթ Գյումրիից, հասավ մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ