Պաշտոնական - Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար. Փաշինյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առիթվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:

«Մեծարգո պարոն Ազարյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաեւ ոգեշնչող օրինակ եւ ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք»,-ասված է ուղերձում:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ