Միջազգային - Դոնալդ Թրամփը պատրաստ է կրկին «շաթդաուն» հայտարարել

Գալիք շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է կրկին դադարեցնել դաշնային կառավարության աշխատանքը («շաթդաուն»), եթե Կոնգրեսը չհատկացնի անհրաժեշտ միջոցներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու համար, հաղորդում է Tass-ը՝ հղում կատարելով NBC հեռուստաալիքի եթերում Սպիտակ տան աշխատակիցների ապարատի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիի հայտարարությանը:

Նրան հարցրել էին՝ կարո՞ղ է արդյոք նա բացառել նոր «շաթդաունի» հավանականությունը գալիք շաբաթ: «Ոչ, բացարձակապես չեմ կարող»,-ասել է Մալվենին:


Նա առաջարկել է դիտարկել իրավիճակը, որը կստեղծվի, եթե Կոնգրեսում առավել համառ պատգամավորներն առաջարկեն Թրամփին դիտարկել օրենքների փաթեթը, որն առհասարակ չի նախատեսում միջոցներ սահմանին պատ կառուցելու համար: «Կարո՞ղ է արդյոք նա (ԱՄՆ-ի նախագահը) ստորագրել այդ փաստաթուղթը: Դա անհնար է»,-կտրուկ հայտարարել է Մալվենին:

«Դուք հարցրիք ինձ՝ կարո՞ղ եմ արդյոք ես լիովին բացառել նոր «շաթդաունի» հավանականությունը: Իմ պատասխանն է՝ ոչ»,-ամփոփել է Սպիտակ տան աշխատակիցների ապարատի ղեկավարի պաշտոնակատարը:

Հունվարի 25-ին Սպիտակ տունն ու Կոնգրեսը պայմանավորվել էին ժամանակավորապես վերականգնել ամբողջ ամերիկյան կառավարության գործունեության ֆինանսավորումը՝ այդկերպ դադարեցնելով 35 օր տեւած «շաթդաունը»: Սակայն այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մինչեւ փետրվարի 15-ը: Դեռեւս հանրապետականներն ու դեմոկրատները չեն լուծել բյուջետային տարաձայնությունները, որոնք վերաբերում են հիմնականում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին վերահսկողությունն ամրապնդելու հարցին, եւ չեն վերացրել նոր «շաթդաունի» վտանգը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ