Միջազգային - Դեմոկրատ սենատորը Թրամփին սպառնացել է ազատազրկմամբ

Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, ով վերջերս հայտարարել էր ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության մասին, հայտարարել է, որ այդ ժամանակ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին կարող է բանտարկություն սպառնալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Այդ ժամանակ, երբ մենք մոտենանք 2020 թվականին, Դոնալդ Թրամփը կարող է նույնիսկ նախագահ չլինել, նա կարող է անազատության մեջ լինել»,-ասել է Ուորենը քարոզչական միջոցառման ժամանակ։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ