Միջազգային - Լոնդոնի դատարանը բավարարել է Պորոշենկոյի հայցն ընդդեմ BBC-ի

Լոնդոնի Գերագույն դատարանը բավարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայցն ընդդեմ BBC բրիտանական հեռուստաընկերության:

 

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, դատարանն ընդունել է, որ հեռուստաընկերության հրապարակումները վնաս են հասցնում Ուկրաինայի նախագահի հեղինակությանը: Այս մասին տեղեկացրել է Պորոշենկոյի շահերը ներկայացնող իրավաբանը:  

 

Փաստաբանի խոսքով՝ Պորոշենկոն գոհ է որոշումից: Խոսքն այն հրապարակման մասին է, որում ասվում էր, որ ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը միջնորդների օգնությամբ Պորոշենկոյից 400 000 դոլար է ստացել, ինչի դիմաց Պորոշենկոն ցանկացել է ոչ պաշտոնական կապ հաստատել Թրամփի հետ և պայմանավորվել Վաշինգտոնում բանակցությունների մասին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ