Կրթություն - Առաջիկայում 46 դպրոց կկառուցվի, կնորոգվի՝ դառնալով սեյսմակայուն և թեքահարթակներով, վերելակներով հարմարեցված

«Սեյսմակայուն, ներքին հարմարություններով հագեցած, հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար թեքահարթակներ ու վերելակներ ունեցող 46 դպրոցներ ենք նախատեսում կառուցել և հիմնանորոգել հանրապետությունում առաջիկա տարիներին` ԱԶԲ հետ կնքված պայմանագրի հիման վրա», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ 

Հրապարակման համաձայն՝ այս պահին շինարարություն է իրականացվում հետևյալ դպրոցներում․

  1. Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց,
  2. Երևանի թիվ 135 հիմնական դպրոց,
  3. Երևանի թիվ 153 հիմնական դպրոց,
  4. Կապանի թիվ 7 հիմնական դպրոց,
  5. Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոց,
  6. Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ