Հասարակություն - Գորիս-Կապան ավտոճանապարհով երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է

Փետրվարի 10-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 14:00-ի դրությամբ ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը  երկկողմանի երթևեկելի է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ