Ժամանց և շոու բիզնես - «Եվրատեսիլից» հաղթանակով վերադառնալուց բացի այլ տարբերակ չունեմ»․ Սերգեյ Լազարև

35-ամյա Սերգեյ Լազարեւը «Եվրատեսիլ» երգի մրցույթում երկրորդ անգամ կներկայացնի Ռուսաստանը, որն այն անգամ կանցկացվի Իսրայելում։ Նրանից բացի հավակնորդների ցանկում էին Ալեքսանդր Պանայոտովը, Ելենա Տեմնիկովան, Օլգա Բուզովան, Եգոր Քրիդն ու Ֆիլիպ Կիրկորովը։ Սակայն հենց նրան է բախտը ժպտացել։

«Պատասխանատվությունն ու ճնշումը հիմա ավելացել են։ «Եվրատեսիլից» հաղթանակով վերադառնալուց բացի այլ տարբերակ չունեմ։ Սակայն բոլորս պետք է ռեալիստ լինենք։ Իհարկե ինձնից կախված ամեն ինչի առավելագույնը կանեմ, որպեսզի պատվով ներկայացնեմ երկիրը։ Սակայն ճնշումն ինձ այդքանով էլ բավարար է, հավատացեք։ Ես կաշխատեմ, որպեսզի մեր երկիրը հպարտանա իր մասնակցով, իսկ այնտեղ արդեն կքվեարկեն հեռուստադիտողներն եւ ժյուրին», - հայտարարել է Լազարեւը։

Երգչին աջակցելու եմ ամենամոտ մարդիկ՝ մայրը եւ 4-ամյա որդին՝ Նիկիտան, որի գոյության փաստը երգիչը թաքցրել էր 2 տարի։

Այժմ Սերգեյ Լազարեւը սկսել է ակտիվ պատրաստվել իր համար այդքան պատասխանատու ելույթին, սակայն զուգահեռ շրջում է երկրով՝ իր նոր շրջագայության շրջանակներում։ Երկրպագուներն անհանգստանում են երգչի առողջության համար։ Քանի որ նա երեք տարի առաջ հենց «Եվրատեսիլից» առաջ նա ուշաթափվել էր, իսկ առաջին փորձի ժամանակ նա ընկել էր դեկորացիաների վրա եւ վնասել ոտքը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ