Միջազգային - Հնեաբանները Սահարայում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել

Հնեաբաններն Արեւմտյան Սահարայում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Live Science-ին:

Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականներն  ուշադրություն են դարձրել արբանյակից արված անսովոր լուսանկարներին: Պեղումների արդյունքում պարզ է դարձել, որ կադրերում երեւում են շինությունների մնացորդները:

Ինչպես նշում են հետազոտողները, քարերից կառուցված շինություններն ունեին տարբեր չափեր ու ձեւ՝ շրջանից եւ ուղղանկյունից մինչեւ կիսալուսին: Դրանցից որոշները կազմում են շինությունների համալիր՝ մինչև 630 մ մակերեսով:

Գտածոյի ճշգրիտ տարիքն ու նշանակությունը դեռեւս հայտնի չէ, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանց մի մասն ավելի քան մեկուկես հազատ տարեկան է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ