Քաղաքական - Ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ Արցախի ճանաչումը գտնվում են մեր օրակարգում. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի գործունեության էական ուղղություններից մեկը հանդիսանում է խորհրդարանական դիվանագիտությունը. իսկ խորհրդարանական զանազան հարթակներում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում եղած կարևորագույն հարցերից է Արցախի հիմնահարցը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Արցախում, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ՀՀ խորհրդարանականները պետք է ջանք չխնայեն Արցախը լավագույնս տարբեր հարթակներում ներկայացնելու համար:

«Մենք ունենք համազգային օրակարգում մեկ գերխնդիր, այն է Արցախի հարցի արդարացի լուծումը: Այս հարցի լուծմանը պետք է ծառայեցնել երկու խորհրդարանների ուժերը: Թե այդ նպատակին հասնելու համար ինչքանով օգտակար կլինի ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ էլ Արցախի ճանաչումը, ցույց կտա ժամանակը: Ժամանակ առ ժամանակ այդ հարցը գալիս է օրակարգ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հարցի լիարժեք պատասխանը մենք չենք կարող տալ: Ճանաչմանը կամ դաշինքի ստորագրմանը պետք է հանգենք համատեղ քննարկման արդյունքում»,- նշել է Ա. Միրզոյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ