Մամուլ - Ռուս-թուրքական անկեղծության պահը՝ հայկական անվտանգության հաշվին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում Ռուսաստա­նի դեսպանը երեկ հայտարա­րել է, որ հայ-ռուսական հարաբերությունը խորը պատ­մություն ունեցող, դարերի հարաբերություն է: Ըստ նրա՝ դա այն է, ինչը որոշում է մեր հարաբերության հաջորդա­կանությունը:

Ռուսաստանի նոր դեսպան Կոպիրկինը, անցնելով իր պարտականու­թյունների կատարմանը, աչքի ընկավ հատկանշական մի հայտարարությամբ՝ Հայաստանի հանդեպ «փափուկ ու­ժի» քաղաքականության մա­սին:

Ինչ է ենթադրում «փափուկ ուժը», դեռևս այնքան էլ պարզ չէ, բայց նաև խոստովանություն էր, որ նախկինում Ռուսաստանը վարել է «կոշտ ուժի» քաղաքականություն: Մի կողմից սա նշանակում է, որ Մոսկվան տեսնում է Հայաստանում քաղաքականու­թյան փոփոխության անհրա­ժեշտություն, թեև սա արդեն միայն կույրը կարող էր չտես­նել, այն էլ՝ Ապրիլյան քառօ­րյայից և առավել ևս երկու տարի անց էլ՝ թավշյա հեղա­փոխությունից հետո: Մյուս կողմից, սակայն, ուժը մնում է ուժ՝ կոշտ, թե փափուկ, և Ռուսաստանը, ըստ էության, շարունակում է Հայաստանի հետ քաղաքականությունը դիտարկել ոչ թե գործընկերու­թյան, դաշնակցության և ըստ այդմ՝ առաջարկների տրամա­բանությամբ, այլ ուժի:

Իհարկե, փափուկն այս դեպ­քում չարյաց փոքրագույնն է թվում, սակայն մյուս կողմից՝ «փափուկ ուժը» վկայում է եղած նպատակներին հասնե­լու այլ մեթոդաբանություն, ըստ այդմ՝ դրա էֆեկտիվու­թյան ակնկալիքը ոչ թե Հայաստանի համար է, այլ հենց իր՝ Ռուսաստանի:

Մինչդեռ, հայ- ռուսական հարաբերության բնույթը, փոխադարձ նշանա­կությունն ու աշխարհաքաղաքական համատեքստն այնպիսին է, որ այստեղ քաղաքա­կանության փոփոխությունից պետք է բխեցվի էֆեկտիվու­թյան երկկողմ ակնկալիք: Դա նշանակում է, որ պետք է քա­ղաքականության փոփոխու­թյան հիմքում լինի նպատակ­ների փոփոխությունը:

Եվ այս­տեղ առաջանում է առանցքա­յին հարցերից մեկը, որ բխում է դարավոր բարեկամության, պատմության խորքից եկող հարաբերության մասին նրա հայտարարությունից:

Բանն այն է, որ Ռուսաստանը ներկայումս և արդեն տևական ժամանակ պատմության, եթե ոչ դարերի, ապա առն­վազն դարի խորքից է բխեց­նում մեկ այլ հարաբերություն՝ Թուրքիայի հետ հարաբերու­թյունը, որի առհավատչյա է դիտարկվում մի փաստա­թուղթ, որը, ըստ էության, կառուցված է հայերի շահերի եւ անվտանգության վրա: Խոսքը ռուս-թուրքական պայմանագ­րի մասին է, որի կնքման հա­րյուրերորդ տարին է մոտե­նում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ