Միջազգային - Մադուրոյի ասուլիսի ժամանակ նախագահական պալատը հոսանքազրկվել է

Փետրվարի 8-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի զգալի մասը հոսանքազրկվել է: Երկրի ազգային էլցանցի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել «Սանտա Մոնիկա» կայանում, և մասնագետներն աշխատում են էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Հոսանքազրկվել է անգամ Միրաֆլորես նախագահական պալատը, որտեղ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն օտարերկրյա լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիս անցկացնելիս է եղել:

РИА Новости գործակալության համաձայն՝ ասուլիսին ներկա թղթակիցը պատմել է, թե ինչպես է հոսանքը մի քանի անգամ անջատվել ու վերականգնվել, ինչը սկզբում փոքր-ինչ տագնապի է մատնել լրագրողներին:

Ելույթի հեռարձակումը դադարեցվել է, լույսերը մարել են, իսկ անվտանգության աշխատակիցները մի քանի րոպե շրջափակել են Մադուրոյին, մինչև իրավիճակը պարզվել է:

Մադուրոն պահպանել է հանգստությունը և ներողություն խնդրել խոտանի համար: Հաջորդ ժամվա ընթացքում անջատումները կրկնվել են ևս մի քանի անգամ, սակայն լրագրողներն այլևս ուշադրություն չեն դարձրել, և ասուլիսը շարունակվել է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ