Սպորտ - Հուսով եմ, որ այլևս վնասվածք չեմ ունենա և կշարունակեմ խաղալ. Հենրիխ Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է վնասվածքից վերականգնման և խաղադաշտ վերադառնալու մասին:

Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել դեկտեմբերի վերջին: Երկուշաբթի նա խաղացել է «Արսենալի» մինչև 23 տարեկանների թիմի հետ:

«Որոշ ժամանակ անց ես վերադարձա: Ես խաղացի U-23 թիմի հետ, և ես շատ երջանիկ եմ:

Հուսով եմ, որ այլևս վնասվածք չեմ ունենա և կշարունակեմ խաղալ»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն արդեն իսկ մարզվում է լոնդոնյան ակումբի հիմնական թիմի հետ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ