Սպորտ - Հայտնի է, թե ինչքան է «Արարատը» վճարել ուկրաինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Հայտնի է դարձել, թե ինչքան է վճարել Երեւանի «Արարատը» ուկրաինացի պաշտպան Միխայիլ Կալուգինի տրանսֆերի համար: NEWS.am Sport-ի տվյալներով, բելառուսական «Իսլոչը» 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստացել է 10 հազար դոլար:

Որպես կանոն, հայկական ակումբները պայմանագրեր են կնքում ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների հետ: Սակայն Կալուգինի պայմանագիրը «Իսլոչի» հետ նախատեսված էր մինչեւ 2019 թվականի ավարտը: Նա «Իսլոչում» մասնակցել է 10 հանդիպման, դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ուկրաինացի ֆուտբոլիստը Սոչիում մասնակցել էր «Արարատի» մարզումային հավաքին եւ գոլի հեղինակ դարձել Կրասնոդարի «Ուրոժայի» հետ ստուգողական խաղում, որն ավարտվել էր 3:3 հաշվով:

Այս օրերին «Արարատը» մարզվում է Ձորաղբյուրում, իսկ փետրվարի 11-23-ը հավաք կանցկացնի Կիպրոսում:

Հիշեցնենք, որ վերջերս «Իսլոչ» էր տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը: Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ