Քաղաքական - Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախ է ժամանել

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Արարատ Միրզոյանին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է ԱՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների, պատգամավորների հետ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ