Քաղաքական - ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց

Փետրվարի 8-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդամենը երկու հարց էր՝ փոխնախագահի ընտրություն եւ աշխատանքի կարգի հաստատում:

Հանձնաժողովի փոնախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Այնուհետեւ, արագացված ռեժիմով, պատգամավորները միաձայն հաստատեցին հանձնաժողովի աշխատանքի կարգը:

Բացի այդ հանձնաժողովի նախագահ, «Իմ Քայլ» դաշինքից պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ հանձնաժողովին արդեն քննարկման համար ներկայացվել է մեկ օրինագիծ, որը վերաբերում է ուսանողների կողմից ուսման վարձերի վճարման նոր կարգին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ