Քաղաքական - Կառավարության ծրագիրն ընդունվեց գործադիրի ռեկորդային կարճատև նիստում (տեսանյութ)

Ընդամենը 5․5 րոպե տևեց կառավարության այսօրվա արտահերթ նիստը, որի օրակարգում միայն մեկ հարց էր` կառավարության ծրագրի ընդունումը։ Նախագիծը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ նախորդ ներկայացմանը հաջորդած մեկ-երկու օրում իրենք խմբագրական փոփոխություններ են արել նախագծում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագիրը համապատասխանում է իշխանական թիմի հայեցակարգային մոտեցումներին ու այս ծրագրի մեխն այն է, որ կառավարությունը պետք է հնարավորություն ստեղծի մարդկանց աշխատելու և վաստակելու համար։

Սրանով, ըստ Փաշինյանի, սկսվում է տնտեսական հեղափոխությունը։

Կառավարության ծրագրի վերաբերյալ հարցեր չեղան, ու այն ընդունվեց գործադիրի այս նիստում։ Այժմ այն կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ