Քաղաքական - Վիրավորում ստացած զինծառայողներից 5-ն աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ՝ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:

Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների՝ 5 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում», - Facebook-յան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Հիշեցնենք՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ Արթուր Վանեցյանը վստահեցրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են իրենց մոտ աշխատանքի ընդունել ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ