Սպորտ - ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին

Փետրվարի 7-ին՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, այսօր կայացել են ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկել են ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին:

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։ Կոնգրեսի ընթացքում ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվել է ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն:

Նախագահի ընտրությունից հետո կայացել են ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղի հավակնում էին տասը թեկնածուներ: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ են ընտրվել Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ