Տարածաշրջան - Թուրքերի 33 տոկոսը չի ցանկանում հայ հարևան ունենալ. հարցում

Թուրքերի 33 տոկոսը չի ցանկանում հայ հարևան ունենալ: Այդ մասին փաստում է Թուրքիայում գործող «Քադիր Հաս» համալսարանի անցկացրած հարցումը, գրում է Ստամբուլի հայկական պարբերաբականներից «Ակօս»-ը:

2018 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2019 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի 26 քաղաքներում 18 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Հայաստանին որպես թշնամական երկիր վերաբերվող թուրքերի թիվն անցյալ տարիների համեմատ աճել է:

Շատացել են նաև մարդիկ, որոնք չեն ցանկանում հայերի, հույների կամ ներգաղթյալների հետ հարևան լինել:

Հարցման մասնակիցների 33 տոկոսը նշել է, որ չէր ցանկանա հայ հարևան ունենալ, 31 տոկոսն էլ կտրականապես չի ցանկանում հարևանություն անել հույների հետ:

Թուրքիայի համար թշնամական երկրների ցուցակը, ըստ հարցման, գլխավորել է ԱՄՆ-ն, երկրորդ տեղում է Իսրայելը, երրորդում՝ Հայաստանը:

Հարցման մասնակիցները պատասխանել են նաև Թուրքիայի ներքին խնդիրներին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես՝ հարցվածների 57 տոկոսը համոզված է, որ Թուրքիայի տնտեսությունը լուրջ անկման փուլում է, 21,9 տոկոսն էլ պնդել է, որ տնտեսական խնդիրներն իրենց վրա ընդհանրապես չեն ազդել:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 38,8 տոկոսը նշել է, որ երջանիկ է զգում իրեն Թուրքիայում, 19,8 տոկոսը միանշանակ դժբախտ է համարում իրեն, մնացյալը դժվարացել են պատասխանել, կամ էլ նշել են, որ ոչ երջանիկ են, ոչ էլ դժբախտ:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ