Տարածաշրջան - Freedom House-ի զեկույցում Ադրբեջանը շարունակում է մնալ անազատ երկրների շարքում

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2019» զեկույցը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կազմակերպության զեկույցում ողջունվում է Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացը, և միևնույն ժամանակ քննադատվում Ադրբեջանում ժողովրդավարության վիճակը: Freedom House-ի հրապարակած զեկույցում Ադրբեջանը, ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես դասվել է անազատ երկրների շարքին:

Ադրբեջանի ոստիկանությունը և անվտանգության ուժերը հետևողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց, լռեցնելու ազատ խոսքի իրավունքը իրացնել փորձող քաղաքացիներին և ընդդիմադիր գործիչներին: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության շինծու մեղադրանքները և ձերբակալությունները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ